Ամերիկյան դոլարի փոխարժեքն այսօր` դեկտեմբերի 29-ին եւս որոշ նահանջ ապրեց հայկական դրամի նկատմամբ: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կայացած գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 384.98 դրամ` նախորդ օրվա համեմատ դոլարն էժանացել է 0.21 %-ով: Նշենք սակայն, որ փակման պահին դոլարը կրկին թանկացել է` հասնելով 1դոլար/385.50 դրամ մակարդակին:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 6 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքի էական փոփոխություններ չեն նկատվում; դոլարը մեծամասամբ գնվում եւ վաճառվում է 384-387 դրամ միջակայքում:




























