Դեկտեմբերի 29-ին, ժամը 14:20-ին Վայոց Ձորից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14-ին աջրից (ժավելից) թունավորումից Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արփի գյուղի բնակիչ, 23-ամյա Լուսինե Սարգսյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: