ԱՄՆ-ում կանոնավոր հականերգաղթային շուրջկալները հանգեցրել են ահաբեկչության ձերբակալությունների 655 տոկոս աճի: Այս մասին երեքշաբթի հայտնել է New York Post-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալներին։
Ինչպես նշվել է, հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել են 219 մարդու՝ ահաբեկչության մեղադրանքով։ 2024թ. նույն ժամանակահատվածում, երբ ղեկավարում էր Թրամփի նախորդ Ջո Բայդենը, նման 29 ձերբակալություն է եղել։
Սպիտակ տուն Թրամփի վերադարձից հետո ԱՄՆ-ում սկսել են զանգվածային շուրջկալներ անօրինական ներգաղթյալների դեմ։ Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն՝ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայությունը նպատակ է դրել օրական կալանավորել միգրացիոն օրենսդրության առնվազն 1 800 խախտողների։




























