Հայաստանի միջազգային պահուստները նոյեմբերի դրությամբ կազմել են 1.88 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի այսօր` դեկտեմբերի 30-ին հրապարակած տեղեկատվության մեջ:
Հոկտեմբերի համեմատ միջազգային պահուստները նվազել են մոտ 70 մլն դոլարով (հոկտեմբերին միջազգային պահուստները 1.95 մլրդ դոլար էին): Այնուամենայնիվ` միջազգային պահուստների մակարդակը ներկայում ավելի բարձր է, քան տարվա սկզբին էր (1.86 մլրդ դոլար):
Հայաստանի միջազգային պահուստների 73 տոկոսը կամ 1.38 մլրդ դոլար պահվում են արժեթղթերի տեսքով, իսկ 502 մլն դոլարը` կանխիկ արտարժույթ է կամ ավանդ: Հարկ է նշել, որ նոյեմբերին նվազել է արժեթղթերի ծավալը, փոխարենն աճել է դրամական միջոցների ծավալը:



























