ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ դժվար թե Սաուդյան Արաբիայում հանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ենթադրել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2025թ. մայիսին նրա Մերձավոր Արևելք կատարելիք այցից անմիջապես հետո:

«Ես կհանդիպեմ [Պուտինի] հետ»,- ասել է Թրամփը՝ չորեքշաբթի պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը։ Նրան հարցրել են, թե նախատեսում է արդյոք հանդիպել ՌԴ նախագահի հետ։ Ճշգրտող հարցին, թե տեղի կունենա արդյոք հնարավոր հանդիպումը Սաուդյան Արաբիայում, նա ասել է. ««Հնարավոր է, բայց, ամենայն հավանակնությամբ, ոչ։ Կարծում եմ՝ մենք կհանդիպենք նրա հետ դրանից շատ չանցած»,- նշել է նա։

Երեքշաբթի Սպիտակ տունը տեղեկացրել է, որ Թրամփը մայիսի 13-16-ին կմեկնի Մերձավոր Արեւելք, որի ընթացքում կայցելի Սաուդյան Արաբիա,  Կատար եւ ԱՄԷ։