Մաքսային տուրքերի բարձրացման հետևանքով եվրոգոտու երկրներ չինական ներմուծման աճը կարող է կազմել ԵՄ ՀՆԱ-ի 0.25%-ը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ալֆրեդ Քամմերը։

Նա նշել է, որ եվրոպական երկրները պետք է «ուշադիր գնահատեն առևտրային հոսքերի հնարավոր փոփոխությունների հետևանքները»։ «ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բարձր մաքսատուրքերը կարող են հանգեցնել Եվրոպա ներմուծման աճի: Մեր նախնական գնահատականները ցույց են տալիս կարճաժամկետ հեռանկարում Չինաստանից ներմուծման աճը ԵՄ ՀՆԱ-ի 0.25%-ով», - ասել է Քամմերը:

«Առևտրային հոսքերի փոփոխությունը, հավանաբար, կնվազեցնեն նաև եվրոպական ընկերությունների արտադրական ծախսերը և սպառողական գները», - ասել է նա՝ բացատրելով, որ այս գործոնի ազդեցությունը «կարծես կառավարելի է»։ Միևնույն ժամանակ, ըստ Քամմերի, մաքսատուրքերի ավելացումը, հավանաբար, «կազդի նաև եվրոպական արտահանման վրա»։