ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը, որը ուրբաթ օրն այցելել էր Ռուսաստան, «լավ հանդիպում» է ունեցել։
«Ուիտկոֆը լավ հանդիպում է ունեցել», - ամերիկացի առաջնորդի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում ուրբաթ օրը։ Այն տևել է մոտ երեք ժամ։ Վերջին անգամ Պուտինը և Ուիտկոֆը հանդիպել են Սանկտ Պետերբուրգում ապրիլի 11-ին։





























