Հայաստանի Կենտրոնական բանկում գործում է ացելությունների կենտրոն, ուր կարող են հաճախել բոլոր ցանկացողները: Այսօր` դեկտեմբերի 30-ին կենտրոնի հյուրն էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Կենտրոնի հիմնական թիրախը բարձր դասարանների աշակերտներն են եւ ուսանողները, որոնց ացելությունները կազմակերպվում են օրական 2 անգամ` 20-25 հոգանոց խմբերով: Կենտրոնը կարող է հետաքրքիր լինել նաեւ այն անձանց, որոնք հետաքրքրված են փողի պատմությամբ (այդ թվում` հայկական), դրամավարկային ժամանակակից քաղաքականությամբ: Կենտրոնն ունի նաեւ գրադարան:




























