Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 04:59-ին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի թիվ 21 շենքի 7-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերել են 87-ամյա Սենիկ Ղազարյանին` ինսուլտի նախանշաններով, եւ հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին:




























