Դեկտեմբերի 31-ին, ժամը 13:24-ին Լոռիի մարզից տեղեկություն է ստացվել, որ թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել Ստեփանավան քաղաքի Մատրվսկի փողոցի թիվ 36 տան բնակիչ, 50-ամյա Սոնա Մանուկյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: