Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախագահության տարիներին երբեք չի զղջացել այն մասին, թե ինչպես է դասավորվել իր կյանքը և երբեք ինքն իրեն հարց չի տվել. «Ինչո՞ւ է սա ինձ պետք»։

«Ոչ։ Երբեք», - ասել է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ունեցել է պահեր, երբ մտածել է. «Ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում և ինչո՞ւ է ինձ սա պետք», հաղորդում է Интерфакс-ը։