Այսօր` հունվարի 4-ին, ժամը 10:20-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Մուրացան» հիվանդանոց են տեղափոխվել Երեւանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 23 տան բնակչուհիներ 5-ամյա Մարինա եւ 3-ամյա Լիաննա Զախարյանները, իսկ 52-ամյա Մարիա Եգանյանը` «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




























