Ռուսական ermoshka.ru կայքէջը վրացական տասը լարիանոց թղթադրամը դասել է աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամների շարքում, հայտնում էվրացական itv.ge համացանցային հեռուստաընկերությունը:

«Այս քսան թղթադրամները ամենահետաքրքրիր դիզայն ունեցողներն են, որոնց շարքում չեն հայտնվել անգամ ամենահայտնի արժույթները»,-գրում է ռուսական կայքը:

Ամենագեղեցիկ թղթադրամների ցուցակում են հայտնվել նաեւ Հոնգ-կոնգի տասը դոլարանոցը, ֆրանսիական հազարանոց ֆրանկը, շվեդական քսանանոց կրոնը եւ այլն:

Վրացական լարին ամենագեղեցիկ թղթադրամների ցուցակում գրավել է հինգերորդ տեղը: