Այսօր` հունվարի 4-ին, ժամը 14:37-ին, Լոռիի մարզից ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել` 15:46-ին:

Այրվել է 5 հազար քմ խոտածածկ տարածք: