ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրների դիվանագետների հետ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն ւիթքոֆի հանդիպման հիմնական թեմաներն են եղել Իրանի, Պաղեստինի եւ Ուկրաինայի հետ կապված հարցերը։ Այս մասին լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպությունում Պակիստանի մշտական ներկայացուցիչ Ասիմ Իֆթիհար Ահմադը։
«Մենք շատ բան ենք քննարկել»,- ասել է նա։ «Մենք քննարկել ենք երեք հիմնական հարցերը, որոնցում նա (Ուիթքոֆը) խաղում է իր դերը, ինչպես հանձնարարել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ Պաղեստինը, Իրանը եւ Ուկրաինան»:
Միաժամանակ, ինչպես նշել է Ահմադը, միջոցառմանը արծարծվել են նաեւ այլ թեմաներ։
Ուիթքոֆի դռնփակ հանդիպումը դիվանագետների հետ տեղի է ունեցել չորեքշաբթի ԱՄՆ մշտական ներկայացուցչությունում, Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանի դիմաց, եւ տեւեց մոտ մեկուկես ժամ:




























