Այսօր` հունվարի 5-ին, ժամը 17.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.48-ին Վանաձոր-Արջուտ 2655 P կետ 5-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում թիվ 6540 Գյումրի-Վանաձոր էլեկտրագնացքի տակ է ընկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 63-ամյա Արշակ Բաբայանը եւ մահացել: