Մարտի 1-ի գործը իմ ուշադրության կենտրոնում է։ Այս մասին մայիսի 13-ին Ազգային ժողովի նիստում կոմիտեի 2024թ. գործունեության արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է գերատեսչության ղեկավար Արթուր Նահապետյանը։
Ներկա պահին, ինչպես նշել է գերատեսչության պետը, ստեղծվել է հատուկ քննչական խումբ։ Ընդ որում՝ Քննչական կոմիտեի հետ միասին։ Նրանք պետք է ակտիվ դատավարական գործողություններ իրականացնեն, ինչպես նաեւ ձեւավորեն եւ ապահովեն ապացույցների ամուր բազա։
Նահապետյանը խոստացել է, որ այս գործով բազմակողմանի եւ անաչառ քննություն կիրականացվի։ «Սակայն այս ամբիոնից որեւէ ընթացքի վերաբերյալ խոստումներ կամ հավաստիացումներ տալու մտադրություն չունեմ, եթե համապատասխան արդյունքներ ունենանք, հանրությունը եւ դուք կտեղեկացվեք այդ մասին»,- ասել է կոմիտեի նախագահը։
Հիշեցնենք, որ իշխանություն – ընդդիմություն դիմակայության հետեւանքով 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում զոհվել են 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 ծառայող։ Մարդկանց զոհվելու հանգամանքները մինչ այժմ բացահայտված չեն։



























