Ոստիկանության աշխատակիցները այս գիշեր կանխել են ինքնասպանության հերթական փորձը Կիեւյան կամրջից:
Ժամը 1-ի սահմաններում 1980թ. ծնված Լեւոն Խաչատրյանը փորձել է իրեն ցած նետել կամրջից, սակայն վրա հասած Արաբկիրի բաժնի աշխատակիցներին հաջողվել է բանակցությունների միջոցով կանխել ինքնասպանության փորձը:
Մեր տեղեկություններով, Լ.Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ վերջինս ոստիկաններին հայտնել է, թե առողջական խնդիրներ ունի, եւ չի ցանկանում, որ իր 1,5 տարեկան դուստրը մեծանա եւ իմանա իր հիվանդության մասին:
Ոստիկանությունը նաեւ քննում է միջադեպի հնարավոր այլ վարկածներ եւս:




























