Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունը Սուրբ Ծնունդի կապակցությամբ շնորհավորել է հայերին:

Թուրքական Haber50 կայքի փոխանցմամբ` քրդական կուսակցությունը հրապարակած ուղերձով է շնորհավորել հայերին Սուրբ Ծնունդի կապակցությամբ` մաղթելով, որ տոներն աշխարհում խաղաղություն, եղբայրություն եւ համերաշխություն բերեն: