ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր դուստրը՝ Թիֆանին, որդի է ունեցել, որը ԱՄՆ նախագահի տասնմեկերորդ թոռնիկն է։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։

«Շնորհակալություն, որ մտար մեր կյանք!» — նշել է նա։

Տղան ծնվել է հինգշաբթի՝ մայիսի 15-ին։ Նրան անվանել են Ալեքսանդր Թրամփ Բուլոս։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր երկրորդ ժամկետում, պարբերաբար հանրության մեջ է հայտնվում իր թոռների հետ։ Նրա ավագ երեխաների զավակները պապիկի կողքին են եղել նախընտրական քարոզարշավի և երդմնակալության ժամանակ, նրա հետ հայտնվել են մարզական միջոցառումների ժամանակ և իրենց առաջին քայլերն են անում որպես ինտերնետային ազդեցիկ անձինք։