Առանձնահատուկ մտահոգություն է հարուցում մերձավորարևելյան տարածաշրջանում, մասնավորապես Սիրիայում ստեղծված իրավիճակը, որտեղ ծայրահեղական գրոհայինների խմբավորումներն իսկական էթնիկ զտումներ են իրականացնում, մարդկանց զանգվածային սպանություններ՝ ազգային և կրոնական պատկանելության հիմքով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ապշեցուցիչ է, թե ինչ թեթևությամբ Արևմուտքում չեն նկատում բազմաթիվ հանցագործություններ աշխարհի ամենատարբեր մասերում, եթե այդ հանցագործությունները չեն խանգարում Արևմուտքին առաջ մղել իր գլոբալ օրակարգը՝ նպատակ ունենալով կառչել անհետացող գերիշխանությունից և փորձելով շարունակել ապրել ուրիշների հաշվին»,- նշել է նա։
Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը «դժբախտության մեջ չի թողնի Ուկրաինայի ուղղափառներին և կհասնի նրան, որ նրանց օրինական իրավունքները հարգվեն, իսկ կանոնական ուղղափառությունը վերադարձնի իր կենտրոնական տեղը ուկրաինական հողերում ժողովրդի հոգևոր կյանքում»։
«Երաշխիքը, որ այդ նպատակները ձեռք կբերվեն, Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն է՝ Արևմուտքի կողմից ստեղծված ուկրաինական ճգնաժամի արդարացի կարգավորման վերաբերյալ։ Այս դիրքորոշումը երեկ հերթական անգամ միանշանակորեն հաստատվել է Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ նրա հեռախոսազրույցի արդյունքներով»,- նշել է նա։