«Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների մեդիա համագործակցության 2025 թվականի ֆորումը» տեղի է ունեցել Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի վարչական կենտրոն Ուրումչիում՝ «Միասին կառուցելով սքանչելի տուն, միասին ստեղծելով բարգավաճ ապագա» կարգախոսով։ Միջոցառմանը մասնակցել են ՇՀԿ 26 անդամ պետությունների, դիտորդ երկրների և երկխոսության գործընկերների ավելի քան 300 լրատվամիջոցների և բիզնեսի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ և փորձագետներ։ Ֆորումն անցկացվում է Սինցզյանի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում։ Ֆորումին մասնակցել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Սոհայլ Խանը։

Image (2).jfif (219 KB)

Միջոցառման մասնակիցները նշել են, որ 2001 թվականին իր հիմնադրումից ի վեր ՇՀԿ-ն մշտապես հավատարիմ է մնացել «Շանհայի ոգուն»՝ փոխադարձ վստահության, փոխշահավետության, հավասարության, փոխադարձ խորհրդատվության, մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքի և համատեղ զարգացման ցանկության սկզբունքներին։ Կազմակերպությունը վճռականորեն աջակցում է անդամ պետությունների հիմնական շահերի և ամենակարևոր հարցերի պաշտպանությանը՝ դառնալով նրանց զարգացման և բարգավաճման հուսալի գործընկեր։

Image (3).jfif (284 KB)

Առաջնորդվելով մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի գաղափարով՝ ՇՀԿ-ն հասել է նշանակալի հաջողությունների՝ խորացնելով անդամ երկրների միջև քաղաքական վստահությունը, տպավորիչ արդյունքների՝ տնտեսական ինտեգրման բնագավառում, արդյունավետ համագործակցության՝ անվտանգության ոլորտում, ինչպես նաև հագեցած մարդասիրական փոխանակումների։

Image (4).jfif (484 KB)

Ֆորումի մասնակիցներն ընդգծել են, որ ՇՀԿ անդամ երկրների զանգվածային լրատվամիջոցները պետք է վերլուծեն մեդիա արդյունաբերության վերափոխումը գլոբալ տեսանկյունից, նորարարական մոտեցումներ կիրառեն՝ նոր հնարավորություններ բացահայտելու համար և համատեղ կատարեն իրենց մասնագիտական ​​առաքելությունը։ Անհրաժեշտ է բացահայտել ՇՀԿ-ի շրջանակում համագործակցության նպատակներն ու նշանակությունը՝ օբյեկտիվ և անաչառ լուսաբանման միջոցով, նպաստելով բարենպաստ տեղեկատվական մթնոլորտի ստեղծմանը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Կազմակերպության նվաճումների տարածմանը, «Շանհայի ոգու» խթանմանը և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդմանը։

Image (5).jfif (555 KB)

Նշենք, որ Ֆորումը համատեղ կազմակերպել է «Жэньминь жибао» («Ժողովրդական օրաթերթ») պարբերականը և Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի ժողովրդական կառավարությունը։ Ծրագիրը ներառում էր բացման արարողություն, լրատվամիջոցների ներկայացուցիչների համաժողով, ՇՀԿ անդամ երկրների 2025 թվականի մեդիա համաժողով և «ՇՀԿ անդամ երկրների միջմշակութային փոխանակման երիտասարդական ճամբար 2025» երիտասարդական մշակութային նախագծի մեկնարկը, որին ներգրավված են տարբեր երկրներից մոտ 30 մասնակիցներ։

Image (6).jfif (513 KB)

Ֆորումի բացմանը մասնակիցներին է ներկայացվել «Ընդհանուր տուն՝ հանրային հարցում ՇՀԿ անդամ պետությունների զարգացման տեսլականի վերաբերյալ» զեկույցը։

Մեդիա ներկայացուցիչների համաժողովի շրջանակում տեղի է ունեցել «ՇՀԿ անդամ երկրների լրատվամիջոցների միջև տեսանյութերի փոխանակման և առաջխաղացման ծրագրի» շնորհանդեսը։