Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պաշտոնն ստանձնելուց հետո իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, տեղեկացրել է Bild-ը։

Ինչպես տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կորնելիուսը, Մերցը Չինաստանի նախագահին կոչ է արել աջակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում հրադադարի հաստատման միջազգային ջանքերին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հերքել էր Վատիկանում խաղաղ բանակցությունների անցկացման հնարավորությունը։