Ստամբուլն այս պահին ամենահավանական հարթակն է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի համար, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Վատիկանը մի շարք պատճառներով, այդ թվում՝ լոգիստիկ, հաստատ հանդիպման վայր չի դառնա։ Այս պահին ամենահավանական տարբերակը Ստամբուլն է։ Մանրամասների մասին շուտով պետք է հայտարարվի»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Մոսկվայի և Կիևի միջև հաջորդ բանակցությունների համար հարթակ դառնալու Վատիկանի նախաձեռնությունը, առաջարկել էր «մտավոր կարողությունները չծախսել ոչ այնքան իրատեսական տարբերակների մշակման վրա» և «մի փոքր ոչ պատշաճ» էր անվանել երկու ուղղափառ երկրների հանդիպումը կաթոլիկ հողում անցկացնելու տարբերակը։
Մայիսի 16-ին Ստամբուլում կայացել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը։