Երեւանում, հունվարի 9-ին, ժամը 20.30-ին, Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել  «Լեքսուս»   եւ «ՎԱԶ-21723» («Լադա Պրիորա») մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21723»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

«Լեքսուս»-ը դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել հանդիպակաց գոտում:

Կատարվում է քննություն: