Բրիտանական The Economist հանդեսը հոդված է նվիրել Գերմանիայի՝ իր բանակը վերստին ամրապնդելու նկրտումներին։ Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ նպատակն է Բունդեսվերը «Եվրոպայի ուժեղագույն բանակը» դարձնել։ Սակայն փորձագետները զգուշացնում են, որ այդ նատակին հասնելուն բյուրոկրատիան և անարդյունավետ գնումների ընթացակարգերը լուրջ խոչընդոտ են։
Գեներալ-լեյտենանտ Ալֆոնս Մայսը կոչ է արել անհապաղ անցնել զենքի զանգվածային արտադրության։
«Ժամանակը սպառվում է։ Եթե մենք երկրի ներսում [զենքի] մատակարարմանն առնչվող ուշացումների կամ խնդիրների բախվենք, ավելի լավ կլինի առավել լայն մոտեցում ցուցաբերել և դիտարկել, թե ով կարող է մեզ զենք մատակարարել», -հայտարարել է Մայսը։
Քննադատները նշում են, որ արտադրողների նկատմամբ չափազանց մեծ պահանջները գերմանական բանակի բոնորոշ խնդիրն է, գրում է Bild պարբերականը։ Մեկ օրինակ էլ տանկերի պարտադիր նախագծումն է՝ հղի կին զինվորների անվտանգության նկատառումներով հանդերձ։
«80 տոկոսանոց լուծումն ներկա պահին ավելի գերադասելի է, քան հինգ տարի անց՝ 100 տոկոսանոց լուծումը», -նշել է, Գերմանական արդյունաբերության ֆեդերացիայի անվտանգության փորձագետ Մաթիաս Վախտերը։
Վերլուծաբանները նշում են, որ ամենամեծ խնդիրը գերմանացիների բանակի նկատմամբ թերահավատությունն է։ Առանց համընդհանուր զինապարտության, Բունդեսվերը դժվարանում է հավաքագրել անհրաժեշտ թվով մարտիկների։ ներկա պահին բանակում կա մոտ 180 հազար մարդ, մինչդեռ առնվազն ևս 100 հազար մարդ է անհրաժեշտ։
«Ես լիովին վստահ եմ, որ մենք կանցկացնենք այդ բանավեճը», -նշել է գեներալ Մայսը։





























