Նեթանյահուի կառավարության հարձակումը Madleen նավի վրա, ինչը սպառնում է նավարկության ազատությանը և ծովային անվտանգությանը, ևս մեկ անգամ հաստատում է, որ Իսրայելը ահաբեկչական պետություն է, հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ում։

«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի վախկոտ հարձակումը Madleen քաղաքացիական նավի վրա»,- ըստ տեղական լրատվամիջոցների՝ իր հերթին հայտարարել է Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:

Սիոնիստական ​​Իսրայելի վարչակազմը կրկին ցույց տվեց իր անհանդուրժողականությունը նույնիսկ Գազայի համար տարրական մարդասիրական օգնության նկատմամբ։

Գազայում համակարգված ավերածություններն ու զանգվածային սպանություններն ահաբեկչական պետության հետևանք են, որը չի ճանաչում որևէ բարոյական կամ իրավական սահմաններ։

Դա սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության և համաշխարհային անվտանգության համար։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ Իսրայելի դաժանությունը դադարեցնելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»։