Մենք հիանալի որոշում ընդունեցինք՝ Ազգային գվարդիա ուղարկելով Կալիֆոռնիայում բռնի, հրահրված անկարգությունները ճնշելու համար։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե մենք դա չանեինք, Լոս Անջելեսը լիովին կոչնչանար:
Շատ անգործունակ «նահանգապետ» Գևին Նյուսոմը և «քաղաքապետ» Քարեն Բասը պետք է հայտարարեին. «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓ, ԴՈՒՔ ԱՆՉԱՓ ՀՐԱՇԱԼԻ ԵՔ։ ԱՌԱՆՑ ՁԵԶ ՄԵՆՔ ՈՉԻՆՉ ԿԼԻՆԵԻՆՔ, ՍԸՐ»։
Դրա փոխարեն նրանք նախընտրում են ստել Կալիֆոռնիայի և Ամերիկայի ժողովրդին՝ նրանց հայտարարելով, թե մեր կարիքը չկա, և որ դրանք «բողոքի խաղաղ ցույցեր» են։ Բռնության և ավերածությունների լուսանկարներին ու տեսանյութերին ընդամենը մեկ հայացք գցելը բավական է հուշելու համար ձեզ այն ամենը, ինչ պետք է իմանաք։
«Մենք միշտ կանենք այն, ինչ անհրաժեշտ է մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, որպեսզի միասին կարողանանք ԱՄԵՐԻԿԱՆ ԿՐԿԻՆ ՄԵԾԳՈՒՅՆ ԵՐԿԻՐ ԴԱՐՁՆԵԼ», -գրել է Թրամփը։





























