ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը պետք է պատրաստ լինի 3-5 տարի հետո Ռուսաստանի հարձակմանը։
Ռուսական ռազմական մեքենան միայն արագանում է, հայտարարել է Ռուտտեն Լոնդոնի Չաթեմ Հաուսի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի ամբիոնից, հաղորդում է BBC-ն։
Դա տեղի է ունենում նաև այն պատճառով, որ Մոսկվան միավորվել է Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ, պնդում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Այդ ամենը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի «ազնիվ, ավելի ուժեղ և ավելի մահաբեր», -հայտարարել է հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարը։ Նա այս կարգախոսն առաջարկել է որպես կազմակերպության՝ հունիսի վերջին Հաագայում անցկացվելի գագաթնաժողովի ծրագիր։




























