Տեխասի մայրաքաղաք Օսթինում ձերբակալել են ամերիկյան իշխանությունների ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցույցերի ավելի քան 10 մասնակցի։ Դրա մասին հայտարարել է նահանգի նահանգապետ Գրեգ Աբբոթը։
«Օսթինում ոստիկանության և Տեխասի հասարակական անվտանգության դեպարտամենտը ձերբակալվել է տասնյակից ավելի ցուցարար», -գրել է նա X սոցիալական ցանցում։
Ըստ The Texas Tribune-ի, երկուշաբթի մի քանի հարյուր ցուցարարներ հավաքվել էին Օսթինի կենտրոնում։ Նշենք, որ ակցիան հիմնականում խաղաղ բնույթ էր կրում։ Սակայն, որոշ ցուցարարներ հրաժարվել են ցրվել, երբ կազմակերպիչները հայտարարել են երթի ավարտի մասին։ Ոստիկանությունը նրանց ցրել է արցունքաբեր գազի միջոցով։
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Դալլասում։ CNN-ի տվյալներով՝ տեղական ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ցույցի մեկ մասնակցի։





























