Ամերիկյան հատուկ ծառայությունները 2022-2023 թվականներին հետևել են Իլոն Մասկի տներ այցելող օտարերկրացիներին։ Դրա մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործողությունները թույլատրել են ԱՄՆ ներքին անվտանգության և Արդարադատության նախարարությունները, ընդ որում ուշադրության կենտրոնում էին Արևելյան Եվրոպայից և այլ տարածաշրջաններից ժամանած այցելուները։ Չնայած գործի արդյունքում մեղադրանքներ չառաջադրվեցին գործարարի կամ նրա հյուրերի նկատմամբ, ՀԴԲ-ն ստացված նյութերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացրեց։

Մասկն աջակցում էր Թրամփի նախընտրական քարոզարշավին՝ ներդնելով ավելի քան 250 միլիոն դոլար, սակայն անցյալ շաբաթ նրանց դաշինքը փաստացի խզվեց հանրային բանավեճի պատճառով։