ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնառու է օգնելու Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը՝ ի պատասխան Վաշինգտոնի և Կիևի միջև, այդ թվում՝ ռազմական ոլորտում, կապերի ամրապնդման կոչերին։
«Գործող նախագահը խաղաղության կողմնակից է։ Նա հանձնառու է արյունահեղությունը դադարեցնելուն»,-շեշտել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը՝ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում լսումների ժամանակ մեկնաբանելով օրենսդիրներից մեկի կոչը՝ ուղղված Թրամփի վարչակազմին՝ Կիևից «երես չթեքել», օգնել նրան ռազմական գործողություններում։ Գործող վարչակազմը հանձնառու է խաղաղությանը, արյունահեղությունը դադարեցնելուն», - կրկին նշել է Հեգսեթը։
Միաժամանակ, նախարարը բացասաբար է պատասխանել այն հարցին, թե արդյոք իր հայտարարությունները պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ը, ըստ էության, Ուկրաինան թողնում է ճակատագրի քմահաճույքին։ Հեգսեթը միաժամանակ հաստատել է, որ չի այցելել Ուկրաինա։ Նման այց կատարելու մտադրության մասին Պենտագոնի ղեկավարը որևէ ակնարկ չի արել։





























