2025թ. գարնանը եւ ամռան սկզբին Հայաստանում կարկտահարությունից վնասվել է ավելի քան 8 740 հեկտար գյուղատնտեսական հողատարածք։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ։
Նա շտապել է նշել, որ այս գնահատականը մոտավոր է։ «Երկրորդ՝ տարբեր հողատարածքներ տարբեր կերպ են տուժել։ Որոշները տուժել են 20-30 տոկոսով, մինչդեռ մյուսները՝ 70-80 տոկոսով կամ ավելի։ Երրորդ՝ Հայաստանում կարկուտը սովորաբար տեղում է մինչեւ հունիսի 20-ը։ Հետեւաբար, միայն հունիսի վերջին հնարավոր կլինի հաշվարկել բոլոր վնասները եւ քննարկել, թե ինչ օգնություն պետք է առաջարկվի այն գյուղացիներին, որոնց այգիներն ու դաշտերը չեն ծածկվում գյուղատնտեսական ապահովագրությամբ»,- ասել է Խոջոյանը։



























