Հունիսի 12-ին օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգանցում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին քամին կուժեղանա՝ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +21+25,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +20+23,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+29,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +18+22,
Լոռիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+26,
Տավուշում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +19+23,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +25+30,
Արարատում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+22,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+34,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +33+36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +24+28։





























