ՀՀ կառավարությունը շուտով երկու փոքր ջրամբարների կառուցման մրցույթ կհայտարարի։ Այս մասին հունիսի 11-ին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։
Դրանք կկառուցվեն Ելփին գյուղի մոտակայքում (Վայոց ձորի մարզ) և Քասախ գետի վրա (Արագածոտնի մարզ)։
«Անցյալ տարի այս ջրամբարների համար կազմվել են նախագծեր և տեխնիկատնտեսական հիմնավորումներ», - ասել է Խուդաթյանը։
Եվս երեք փոքր ջրամբարների՝ Գեղարքունիքի մարզում գտնվող Աստղաձորի և Լիճքի, և Շիրակի մարզում գտնվող Արթիկի նախագծային փաստաթղթերը գտնվում են մշակման փուլում։
Խոշոր ջրամբարների մասին խոսելով՝ նախարարը մասնավորապես նշել է, որ Վեդիի ջրամբարի (Արարարտի մարզ) վրա արդեն ավարտվել են շինարարական աշխատանքները։ Սակայն այն դեռևս շահագործման չի հանձնվել լցոնման բացակայության պատճառով։
«Ինչ վերաբերում է Կապսում (Շիրակի մարզ) ջրամբարի կառուցմանը, կապալառուն ուշացնում է աշխատանքները։ Հետևաբար, նախարարությունը քննարկում է նրա հետ աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը», - ասաց կառավարության ներկայացուցիչը։





























