Պատմաբան, «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսպիսի դրոշ էր այսօր հայտնվել Երևանի կենտրոնում` անհայտ երկրի, անհայտ նկարչի կողմից ստեղծված: Դրոշ տեղադրողներին տուգանել են փողոցը սխալ անցնելու համար, իսկ այժմ հրավիրում են Կենտրոնի ոստիկանություն»:
Նկարում երեւում է, որ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում տեղադրվել է ՌԴ–ի դրոշը՝ վրան կիսալուսին ու աստղ, որպիսիք կան Ադրբեջանի դրոշի վրա։
ՆԳՆ-ից հայտնել են, որ Երևանի կենտրոնում տեղադրված դրոշը հեռացված է, իրականացվել է համապատասխան վարչարարություն: Այլ մեկնաբանություն ՆԳՆ-ից չտվեցին:




























