Ֆինլանդիայում պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովն աջակցել է երկրի՝ Օտտավայի կոնվենցիայից դուրս գալուն, որն արգելում է հակահետևակային ականների օգտագործումը, կուտակումը, արտադրությունը և փոխանցումը։

«Հանձնաժողովը կարծում է, որ ներկայիս անվտանգության իրավիճակում Ֆինլանդիան իր պաշտպանական համակարգում պետք է վերականգնի հակահետևակային ականները», - հինգշաբթի օրը գրել են ֆիննական լրատվամիջոցները։

Ֆինլանդիայի կառավարությունը մայիսի 28-ին հաստատել է Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու մասին նախագիծը և այն ուղարկել է խորհրդարան՝ վերջնական հաստատման համար։ «Դուրսբերումն իրականացվում է խորհրդարանի համաձայնությամբ՝ հանրապետության նախագահի կողմից հաստատվելուց և դուրսբերման մասին հայտարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացնելուց հետո», - այդ ժամանակ հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։