Բաքվում ավարտվել է ահաբեկչության մեջ մեղադրվող «Հատուցման խմբի» անդամների քրեական գործի դատավարությունը: Ինչպես տեղեկացրել են լրատվամիջոցները, դատավճիռը կարդացվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Նովրուզ Քերիմովի նախագահությամբ կայացած դատավարության ժամանակ, գործով մեղադրյալները դատապարտվել են երկարատեւ ազատազրկման:
Քրեական գործերի նյութերից հետեւում է, որ «Հատուցում» ընդհատակյա խմբի (ստեղծել է Իլհամ Քյամալ Շիխալիեւ օղլուն) անդամները «Telegram»-ում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցած Ռուֆուլա Հոջաթ Ախունդզադե օղլուի հանձարարությամբ, Ադրբեջանի Հանրապետության տարածքում «Քերիմե» կրոնական պետության սեղծման նպատակով, որը կառավարվում է շարիաթի օրենքներով, ցուցումներ են ստացել Ռուֆուլա Ախունդզադեից՝ ռազմական եւ այլ նշանակության օբյեկտներ լուսանկարելու մասին, որոնք գտնվել են Բաքու եւ Սումգաիթ քաղաքներում, եւ ստացված տեղեկությունն ուղարկել արտասահմանում բնակություն հաստատած Ռուֆուլա Ախունդզադեին ու նրա որդուն՝ Ալիմյուրսալու Ախունդզադեին, ինչպես նաեւ մահափորձեր կատարել Ադրբեջանի Հանրապետության հասարակական եւ քաղաքական գործիչների դեմ։ Քրեական գործով տուժողներ են ճանաչվել կրթության նախկին նախարար Միսիր Մարդանովը եւ Real TV-ի ղեկավար Միր Շահին Աղաեւը։
Մեղադրվողները հերքում են իրենց մասնակցությունն այն արարքներին, որոնց մեջ իրենց մեղադրում են։


























