Ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում ինքը մնում է կուսակցության միակ թեկնածուն: 

«Ակնհայտ է, որ ես [«Ազգային միավորումից»] միակ թեկնածուն եմ։ Հուսով եմ, որ վերաքննիչ դատարանը կուղղի առաջին ատյանի կողմից թույլ տրված հսկայական սխալը», - ասել է նա France Inter ռադիոկայանի եթերում։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «Ազգային միավորման» ղեկավար Ջորդան Բարդելան «ունի Ֆրանսիայի նախագահ լինելու համար անհրաժեշտ բոլոր որակները»։ «Նա ճիշտ է մտածում, ունի լավ գաղափարներ և ճիշտ տեսլական, որը ես կիսում եմ», - ասել է Լը Պենը։

Ըստ նրա՝ Բարդելան կփոխարինի իրեն նախագահական մրցավազքում, եթե վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողնի իրեն ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու վճիռը։ «Եթե տեղի ունենա անհավանականը, և վերաքննիչ դատարանը որոշի ինձ արգելել առաջադրվել այդ պաշտոնում, ինչը կլինի համաշխարհային մասշտաբի սկանդալ, ապա այո, Բարդելան կլինի նախագահական քարոզարշավի կենտրոնում», - ասել է քաղաքական գործիչը։