Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Արգիշտիի փողոցում: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Արգիշտիփողոցում՝ Երևանիքաղաքապետարանին հարողճանապարհահատվածում, երեքերթևեկելի գոտիներից միջինըկառանձնացվի հասարակական տրանսպորտի համար, իսկերրորդերթևեկելի գոտին՝հետադարձկատարողների համար:

Արգիշտիիփղոոցում՝ «Նոյ» գործարանի և «Վիվասել Արմենիա» ՓԲ ընկերության գրասենյակին հարող հատվածում երթևեկությունը դեպի «Հաղթանակի» կամուրջ  կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիով, որոնցից առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել դեպի «Հաղթանակի» կամուրջ և Մաշտոցի պողոտա, իսկ երկրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար: Այդ գոտուց հնարավոր կլինի կատարել ձախ շրջադարձ դեպի Ոսկերիչների փողոց: Հակառակ ուղղությամբ՝ «Հաղթանակի» կամրջից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով, որոնցից առաջինը կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար. այդ ճանապարհահատվածում կտեղադրվի հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառ:

Արգիշտիիփողոցի՝ «Երևան» պլազայինհարողհատվածում, ձախեզրայիներթևեկելի գոտինկառանձնացվի հասարակական տրանսպորտի համար:

Միաժամանակ Խորհրդարանի փողոցի կողմից կթույլատրվի  մուտքը միայն Արգիշտիի փողոցի առաջին երթևեկելի գոտի: