Դոնալդ Թրամփի վարչակազմը, չնայած Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը չմասնակցելու իր հրապարակային դիրքորոշմանը, ոչ պաշտոնապես կանաչ լույս է վառել Նաթանզի իրանական ատոմակայանը վնասող և առնվազն 20 բարձրաստիճան գեներալ սպանող զանգվածային հարվածի համար: Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաների շրջանում աղբյուրներին: Հրատարակության զրուցակիցների խոսքով, մինչ Թրամփը հրապարակավ փորձում էր կանգնեցնել իսրայելական հարձակումը, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցի ժամանակ, ԱՄՆ-ն և Իսրայելը միաժամանակ համակարգում էին իրենց գործողությունները:
«Մենք հստակ կանաչ լույս ունեինք ԱՄՆ-ից», - Axios-ին ասել է աղբյուրներից մեկը: Մեկ այլ պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնի հրապարակային դիրքորոշումը կապված էր Իրանին համոզելու հետ, որ Իսրայելի կողմից հարձակումը անհնար է:
Ուրբաթ օրը Թրամփը կոչ արեց Իրանին անհապաղ միջուկային համաձայնության գալ: «Ավելի վատ կլինի», - գրել է նա Truth Social-ում: «Իրանը պետք է համաձայնության գա և փրկի այն, ինչը մի ժամանակ հայտնի էր որպես Իրանի կայսրություն»:
Հինգշաբթի օրը լրացավ համաձայնագրի շուրջ համաձայնության գալու Թրամփի 60-օրյա ժամկետը: Նա պնդել էր Իրանի կողմից ուրանի հարստացման լիակատար արգելքի վրա։ Թեհրանը ցանկանում էր պահպանել դա խաղաղ նպատակներով անելու հնարավորությունը։





























