Իրանցիները դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու Իսրայելի կողմից Իրանի միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտների վրա գիշերային հարձակման դեմ: Շատերը պահանջում են, որ Իրանը արագ և անզիջում արձագանքի հարվածների ալիքին:
Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում բողոքի ցույցեր անցկացնողները հավաքվել են կենտրոնական հրապարակներում՝ ձեռքներին դրոշներ, պաստառներ և Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիմանկարներ, և վանկարկել են «Մահ Իսրայելին, մահ Ամերիկային»:
«Որքա՞ն դեռ պետք է ապրենք վախի մեջ», - AFP-ն մեջբերել է բողոքի ցույցի մասնակիցներից մեկի՝ 62-ամյա թոշակառու Ահմադ Մոադիի խոսքերը: «Որպես իրանցի՝ ես կարծում եմ, որ պետք է լինի վճռական և հուսահատեցնող արձագանք»:





























