Երկուշաբթի առավոտյան նավթի գինը շարունակում է բարձրանալ, շուկայի մասնակիցներն անհանգստանում են մատակարարումների խափանումների հետ կապված՝ Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտության թեժացման ֆոնին։
Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում բարձրացել է 0.68 դոլարով (0.92 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 74.91 դոլարի։ Ուրբաթ այդ պայմանագրերը բարձրացել են 4.87 դոլարով (7.02 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 74.23 դոլարի։
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում բարձրացել է 0.85 դոլարով (1.16 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 73.83 դոլարի։ Ուրբաթ օրվա աճուրդներից հետո այդ պայմանագրերի արժեքը բարձրացել է 4.94 դոլարով (7.62 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 72.98 դոլարի։





























