Tasnim գործակալությունը հաղորդում է, որ սկսվել է Իրանի հրթիռային հարձակումների նոր ալիք «սիոնիստական ​​ռեժիմի դեմ»։

«Գրավված տարածքների» որոշ հատվածներում տագնապի ազդանշաններ են հնչել։

Աղբյուրները հայտնում են, որ հրթիռները հարվածել են «օկուպացված Երուսաղեմին և օկուպացված տարածքների» հարավին։

Այսօրվա հարձակումն, ըստ տեղեկությունների, վերջին օրերի ամենահզոր և լայնածավալ հարձակումներից մեկն է։