Գործարար Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվել են Նալբանդյան փողոցում՝ Ներքին գործերի նախարարության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության շենքի դիմաց:

Նշենք, որ քիչ առաջ գործարար Սամվել Կարապետյանն իրավապահների ուղեկցությամբ դուրս եկավ տնից և մեքենայով հեռացավ։ Քաղաքացիները, որ ժամեր շարունակ գործարարի տան մոտ էին՝ ցույց տալու իրենց աջակցությունը նրան, ոտքով քայլեցին մեքենայի հետևից։