ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Հաագայում սկսվեց Հյուիս տեն Բոս պալատի շքեղ դահլիճում կազմակերպված պետական ճաշկերույթով, որտեղ Դոնալդ Թրամփը նստած էր Նիդեռլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրի կողքին։
Թրամփը կարճ ժամանակ առաջ վայրէջք է կատարել Ամստերդամում։ Նա Հաագա է ժամանել՝ վստահ լինելով Մերձավոր Արևելքում իր հաջողության մեջ և գոհ լինելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի գովեստի խոսքերից, որոնք նա կիսեց աշխարհի հետ Truth Social-ում. «Դա հեշտ չէր, բայց մենք բոլորին համոզեցինք համաձայնել [ՀՆԱ-ի 5%-ի] ռազմական ծախսերի համար։ Դոնալդ, դու մեզ հասցրել ես շատ, շատ կարևոր պահի Ամերիկայի, Եվրոպայի և աշխարհի համար… Եվրոպան խոշոր գումարներ կվճարի, ինչպես որ հարկն է, և դա կլինի քո հաղթանակը»։
Գագաթնաժողովի ընթացքում Թրամփը, թագավորի հրավերով, կգիշերի ոչ թե հյուրանոցում, այլ թագավորական պալատում։ Նա նաև Վիլեմ Ալեքսանդրի հետ գոլֆ է խաղացել, գրում է Bild պարբերականը։





























