Երեւանում, այսօր` հունվարի 14-ի կեսգիշերի սահմաններում, Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայության դիսպետչերին եւ ճանապարհային ոստիկանության հերթապահին:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-21074» մակնիշի Տ 4436 համարանիշի եւ BMW-525 մակնիշի 07 PO 007 համարանիշի ավտոմեքենաները:

«ՎԱԶ-21074»-ը պատկանում է «Տրոյա» տաքսի ծառայությանը, որի վարորդը Գ. Փիրումյանն է, իսկ BMW-525-ի վարորդի ինքնությունը չի պարզվել:

Վթարի հետեւանքով, Երեւանի բնակչուհիներ` 30-ամյա Էմմա Վարդանյանին ու 29-ամյա Քրիստինե Եղիկյանին «1-03» ծառայության բրիգադը տեղափոխել է Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ըստ բժիշկների, տուժածների վիճակը գնահատվել է բավարար: