Երեւանում, հունվարի 14-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Հրազդանի կիրճում՝ Կիեւյան կամրջի տակ, իրար են բախվել «ԳԱԶԵԼ» եւ «Տոյոտա Կարոլա» մակնիշի ավոտմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Տոյոտա Կարոլա»-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել կամրջի մետաղյա ճաղավանդակներին եւ հայտնվել կամրջի տակով անցնող խողովակների վրա:
Կատարվում է քննություն:




























