Էջմիածին-Մասիս ճանապարհին, հունվարի 17-ին, ժամը 23.30-ի սահմաներում, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով, «ՎԱԶ-2106»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























