Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգի Մաարատ Միսրին գյուղի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել։ Այս մասին ՍԱՆԱ գործակալությանը հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ վիրավորվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Ըստ այդմ, պայթյունը տեղի է ունեցել զինամթերքի պահեստում, պատճառները պարզվում են։